Մշակույթ

Չորրորդ անգամ կանցկացվի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը

1 րոպեի ընթերցում

Չորրորդ անգամ կանցկացվի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ տարին անընդմեջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական նորարարական մրցույթը` երիտասարդներին հնարավորություն տալով ներկայացնել իրենց գիտատեխնիկական մշակումներն ու գաղափարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մասնակիցները կարող են փորձել իրենց ուժերը հետևյալ հինգ բնագավառներում՝ քիմիական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մանկավարժական գիտություններ, ճարտարապետություն, սոցիոլոգիական գիտություններ:

Ըստ նախաձեռնողների` նմանատիպ մրցույթները մեծ հաջողություն են ունենում և հաճախ այն եզակի հնարավորությունն են լինում հնարամիտ երիտասարդների համար կոորդինացնելու իրենց ուժերը:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Նախաձեռնողները կոչ են անում ՀՀ կամ սփյուռքի երիտասարդ քաղաքացիներին հետաքրքիր գաղափարներ ու նորարարական նախագծեր ունենալու դեպքում մասնակցել ծրագրին և իրացնել իրենց գաղափարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում