Տնտեսություն

Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումները կավելացվեն մոտ 7 մլն  դրամով

2 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումները կավելացվեն մոտ 7 մլն  դրամով

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ ընդունվեց Երևան քաղաքի բյուջեի նպատակային ծախսերում փոփոխություն կատարելու հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զեկուցող փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ներկայացրեց Երևան քաղաքի 2019 թ. բյուջեում և Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումներում նախատեսվող փոփոխությունները:

«Նախատեսվում է փոփոխություններ կատարել Երևան քաղաքի 2019 թ. բյուջեում և Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումները ավելացնել ընդհանուր 6.911.000 դրամով: Դրանից 3.630.000 դրամն ուղղվելու է ձմեռային զորակոչի շրջանում Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում այլընտրանքային ծառայության անցած թվով 11 այլընտրանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելուն: Մնացած 3.281.000 դրամը նախատեսվում է հատկացնել «Պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում» ծրագրի շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների համար»,- ասաց Սարգսյանը:

Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ իրենք տվյալ հարցին տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց 53 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում