Բրիտանական խորհրդարանը պաշտոնապես դադարեցնում Է աշխատանքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին պաշտոնապես աշխատանքը կդադարեցնի մինչեւ հոկտեմբերի 14-ը: Դա կլինի արդի պատմության մեջ ամենաերկար ընդմիջումը խորհրդարանի աշխատանքում, ինչի մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Դաունինգ-սթրիթի ներկայացուցչին:

Խորհրդարանն աշխատանքը կդադարեցնի աշխատանքային օրվա ավարտին: Դաունինգ-սթրիթում կոչ են արել քվեարկել արտահերթ ընտրությունների անցկացման օգտին, որպեսզի «հասարակայնությանը հնարավորություն տրվի որոշում ընդունել»:

Խորհրդարանի աշխատանքի դադարեցումը նախաձեռնել Է բրիտանական կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնը: Նրա մտահղացմամբ, օրենսդիրները չեն աշխատի սեպտեմբերի 9-ից մինչեւ հոկտեմբերի 14-ը, երբ պատգամավորների առջեւ պետք Է ելույթ ունենա թագուհին, ով կհրապարակի կառավարության նոր գերակայությունները: Այդպիսով, խորհրդարանականներն զգալիորեն քիչ օրեր կունենան Բրյուսելի հետ քննարկելու գործարքը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց առաջ, որը պլանավորված Է հոկտեմբերի 31-ին:

Մինչդեռ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորները չեն պաշտպանել հոկտեմբերի 15-ին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու առաջարկը:

Ավելի վաղ Daily Telegraph թերթը, վկայակոչելով Բրիտանիայի կառավարության աղբյուրներ, հայտնել Է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը քննարկում Է մի քանի պլաններ, որոնք պետք Է իրեն թույլ տան օրինական ճանապարհով շրջանցել Brexit-ի հետաձգման մասին օրենքի գործողությունը:

Անցյալ շաբաթ Բրիտանիայի խորհրդարանն ընդունեց օրենք, որը կառավարությանը պարտավորեցնում Է Եվրամիությունից խնդրել Brexit-ի ժամկետի նոր հետաձում այն դեպքում, եթե մինչեւ հոկտեմբերի 19-ը Լոնդոնը եւ Բրյուսելն այդպես Էլ համաձայնության չգան «ապահարզանի» պայմանների շուրջը: Սակայն, հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Ջոնսոնը, ով պնդում Է, որ թագավորությունը պետք Է ԵՄ-ն լքի հոկտեմբերի 31-ից ոչ ուշ, մտադիր Է Եվրամիությանը համոզել չհամաձայնելու նոր հետաձգմանը: Պաշտոնական խնդրանքի հետ կառավարությունը կարող Է Բրյուսել ուղարկել նամակ իր դիրքորոշման շարադրանքով, որը տարբերվում Է խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումից, եւ ուղղակիորեն նշել, որ չի ցանկանում Եվրամիությունից դուրս գալու ժամկետը հետաձգել հոկտեմբերի 31-ից հունվարի 31-ը:

«Մենք մտադիր ենք թույլ չտալ ցանկացած հետաձգում: Պարտվողական օրենքը նշանակություն կունենա սոսկ այն դեպքում, եթե մեզ հետաձգում առաջարկվի, սակայն, երբ մեր պլանը հասկանալի դառնա, ապա շատ հավանական Է, որ այդպիսի շարունակություն չի հետեւի»,- հայտարարել Է թերթի աղբյուրը, որի խոսքով՝ նախարարների կաբինետը նաեւ ունի պահեստային պլան այն դեպքում, եթե Բրյուսելը համաձայնի Brexit-ի հետաձգմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը