ԼՀԿ-ի համար անակնկալ չի եղել Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունը լքելը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցությունն ակնկալել է, որ Արման Բաբաջանյանի գործունեության որոշակի փոփոխություն պետք է լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք անակնկալ էր Բաբաջանյանի՝ խմբակցությունը լքելը:

«Սպասելի է եղել, որ պետք է լինի որոշակի գործունեության փոփոխություն՝ նրա վերջին շրջանի տարբերվող գործունեության հետ կապված: Այսինքն` ակնկալել ենք, և նա իր հայտարարությամբ հանդես է եկել: Մենք նստաշրջան ենք սկսում, և ճիշտ կլինի, որ խմբակցությունը ցանկացած հարցում լինի միասնական: Սա քաղաքական խնդիր է, որևէ կերպ թույլ չեմ տա, որ տեղափոխեն անձնական դաշտ »,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանը նշեց՝ ակնկալում են, որ Բաբաջանյանը մանդատը կվերադարձնի, և դա ասում են բացառապես քաղաքական կոնտեքստում: Նա մեկնաբանեց նաև, թե ինչու են նման բան ակնկալում: «Խորհրդարանական կառավարման երկրում ցանկացած ուժ ձայներ է հավաքում իր ծրագրերի, իր գաղափարների և արած քարոզարշավի արդյունքում: Եվ մեր ծրագիրն իրականացնելու համար մենք ստացել ենք 18 մանդատ»,-ասաց Մարուքյանն ու նշեց՝ մի մանդատի նվազելը նշանակում է, որ ծրագրի գեներացման համար մանդատ է նվազում:

Մարուքյանը նկատեց, որ Բաբաջանյանն առաջինը չէ, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ դուրս են եկել խմբակցությունից: Նա չբացառեց, որ երբ սկսեն Կուսակցությունների մասին օրենքը, Ընտրական օրենսգիրքը քննարկել, հանդես կգան առաջարկներով, որ կուսակցության՝ քաղաքական ուժի միջոցով մանդատ ստանալուց հետո, երբ անհամաձայնություններ լինեն, ապա դա չվնասի այդ ուժին, մանդատները չնվազեն:

Մարուքյանը Բաբաջանյանի հետ մտաբերեց միայն մեկ անհամաձայնության՝ ՍԴ-ի հարցով: Միևնույն ժամանակ նա նորմալ համարեց, որ խմբակցություններում կա բազմակարծություն, սակայն շեշտեց՝ եթե ընդունվում է որոշում, բոլորը դա կատարում են:

Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հայտնել էր, որ ցանկանում է լքել խմբակցությունը, սակայն պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշում դեռ չի կայացրել:

Հայերեն Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը