Հակոբ Արշակյանը ներկայացրել է մասնագիտական խորհրդակցական մարմնի գործունեության ուղղությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ բարձր տեղնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ կազմավորված «Նախարարին կից մասնագիտական խորհրդակցական մարմնի» աշխատանքային առաջին հանդիպումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարար Հակոբ Արշակյանը տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է, որ խորհրդակցական մարմինը գործելու է վեց տարբեր ուղղություններով՝ ինժեներական նորարարությունների և ստարտափ էկոհամակարգ, թվայնացում, նորմատիվ իրավական դաշտ, տեխնոլոգիական ոլորտում կրթություն և գիտահետազոտություն, տեխնոլոգիական շուկաների զարգացում, ռազմարդյունաբերություն, պաշտպանական տեխնոլոգիաներ:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է ոլորտային խմբերի նպատակներն ու առաջնահերթությունները, խմբերի աշխատանքային կարգը, որոշումների ընդունման մեխանիզմները։ Նշվել է, որ յուրաքանչյուր ուղղություն կունենա իր պատասխանատուն, որը կհամակարգի խմբի աշխատանքները։

Նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը խոսել է թվայնացման և էկոհամակարգի զարգացման ուղղությունների ու նպատակների մասին։ Նա նշել է, որ Հայաստանում թվայնացման որոշակի համակարգ արդեն կա, բայց աշխատանքներ են տարվում բարձրացնելու դրա որակն ու կիրառելիությունը, զարգացնելու թվային ենթակառուցվածքներն ու էկոհամակարգը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև նախատեսվող կրթական ծրագրերին։ Նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ 3000 մարդ Երևանից և նույնքան էլ մարզերից առաջիկայում հնարավորություն կունենան ընդգրկվելու տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրերում։

Բարձր տեխնոլոգիական ոլորտի նորմատիվ իրավական դաշտի խնդիրներն ու անելիքները ներկայացրել է ինտելեկտուալ սեփականության գծով մասնագետ Խաչիկ Պապանյանը։

Պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման, ռազմարդյունաբերության մեջ գիտության և տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններից խոսել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը։

Տեխնոլոգիական շուկաների զարգացման առաջնահերթություններին, հայկական ընկերությունների արտադրանքը միջազգային շուկաներում ներկայացնելուն, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին անդրադարձել է նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը։

Հանդիպման ընթացքում նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է նաև, որ հաջորդ տարվա ՀՀ պետական բյուջեով աննախադեպ ֆինանսավորում է նախատեսված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման և առաջընթացի համար։

Հանդիպման ավարտին նախարարին կից մասնագիտական խորհրդակցական մարմնի ներկայացուցիչները մի շարք հարցեր են ուղղել նախարարին և խորհրդակցական մարմնի համակարգողներին:

Հայերեն

Մեդալ նվաճելու ձգտումը մեծ էր. ՀՀ հավաքականն ամփոփել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնության արդյունքները

ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցել են Avignon Off միջազգային թատերական փառատոնին

«Մնա» ներկայացումը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնում. կայացել է սպասված բեմադրության առաջնախաղը

Իրանի խորհրդարանի խոսնակը վստահ է՝ ԱՄՆ-ն կվճարի իրանցի խաղաղ բնակիչների մահվան համար

Պակիստանում ածխի հանքահորի փլուզման զոհերի թիվը հասել է 34-ի

Հայաստանում կսահմանվեն աղետների մասին տեղեկությունների փոխանցման հստակ ժամկետներ

Ծաղկաձորում հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ

Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման համար

Թրամփը վստահ չէ Կիևին Patriot համակարգերի համար հրթիռներ արտադրելու լիցենզիա տալու հարցում

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր. պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամ