Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Աշոտ Ղուլյանը, գոհունակություն հայտնելով միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման կապակցությամբ, կարևորել է երկու հայկական հանրապետությունների օրենսդիր մարմինների մշտական հանձնաժողովներում ոլորտային հարցերի շուրջ առարկայական քննարկումները: Այդ համատեքստում նա որպես դրական օրինակ մատնանշել է ՀՀ և ԱՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱՀ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները։ Ընդգծվել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը օրենսդրական դաշտերի համապատասխանեցման, տարբեր հարցերի շուրջ կարծիքների փոխանակման տեսանկյունից:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ակտիվ քայլեր են ձեռնարկվում համագործակցության խորացման և առկա խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հանրակրթության, բարձրագույն կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և ակնկալվող արդյունքներին:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի Արցախ այցի շրջանակներում նախատեսվում է ԱՀ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի հետ համատեղ նիստը և համագործակցության նոր հուշագրի կնքումը:

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ