Բելառուսի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հանձնաժողովի համանախագահ ԲՀ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, պատվիրակությանն ուղեկցել են միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Արմեն Եղիազարյանը, ԲՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը, Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

Բելառուս խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում:

Ներկայացուցիչների պալատի փոխնախագահը նշել է, որ ինչպես Հայաստանն, այնպես էլ Բելառուսն իրենց պատմության ընթացքում ծանր ժամանակներ են ապրել: «Դժվար է անգամ պատկերացնել, թե որքան ծանր է եղել, ինչպիսի բարբարոսություն: Պատմությունից պետք է դասեր քաղել, որպեսզի այն չկրկնվի եւ պետք է ստեղծել խաղաղ ու համերաշխ ապրելու պայմաններ»,- ասել է Բոլեսլավ Պիրշտուկը:

Նույն օրը երկու երկրների խորհրդարանականներն այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Հյուրերը ծանոթացել են կենտրոնի պատմությանը, շրջել սրահներով, դիտել «Թումոյի» վերաբերյալ տեսաֆիլմ:

Այնուհետեւ Վահե Էնֆիաջյանն ու Բոլեսլավ Պիրշտուկը ստորագրել են համատեղ կատարված աշխատանքների վերաբերյալ արձանագրություններ եւ հետագա միջխորհրդարանական ու ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հուշագիր: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է բելառուսական կողմի հետ գործակցությունը եւ նշել, որ այն լինելու է շարունակական:

Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահը նույնպես կարեւոր է համարել երկուստեք համագործակցությունն ու հույս հայտնել, որ առաջիկայում հայ գործընկերների աջակցությամբ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կբացվի նաեւ Մինսկում:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան