Միջազգային

Զարիֆն անօգուտ Է համարել ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի տիեզերական գերատեսչության դեմ

2 րոպեի ընթերցում

Զարիֆն անօգուտ Է համարել ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի տիեզերական գերատեսչության դեմ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի տիեզերական գերատեսչության դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անօգուտ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«ԱՄՆ-ը տարվել Է պատժամիջոցներով: Այդ պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չունեն»,- նախարարի խոսքը մեջբերել Է IRNA գործակալությունը:

ԱՄՆ-ը սեպտեմբերի 3-ին պատժամիջոցներ Է սահմանել Իրանի աստղագնացության ինստիտուտի, տիեզերական գործակալության եւ տիեզերքի հետազոտության կենտրոնի դեմ: Ինչպես պարզաբանվում Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի հայտարարության մեջ, «Իրանի քաղաքացիական տիեզերական գործակալության դեմ պատժամիջոցների սահմանումը պայմանավորած Է բալիստիկ հրթիռային ծրագրի օժանդակության եւ զարգացման մասով դրա ակտիվությամբ»:

Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին Իրանի տիեզերական գերատեսչությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ Է արել՝ դադարելու իրեն որպես Թանոս՝ Marvel-ի պատկերապատումների աշխարհի գերչարագործ ներկայացնել:

«Ես նույնիսկ չեմ կարողանում ԱՄՆ-ն գտնել այդ պատկերում, Էլ ինչ ասեմ տիեզերքում պատժամիջոցների մասին»,- գրել Է Ջահրոմին Twitter-ում եւ կցել տիեզերական միգամածության նկար:

«Տիեզերքը եւ պայծառ ապագան պատկանում են բոլորին, այլ ոչ թե ոմանց: Վե՛րջ տուր քեզ ոպես Թանոս ներկայացնել, Դոնալդ Թրա՛մփ»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում