Սպորտ

Մխիթարյանը միացել է Ազգային հավաքականին

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը միացել է Ազգային հավաքականին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հենրիխ Մխիթարյանը միացել է Հայաստանի ազգային հավաքականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում և լուսանկար հրապարակել:

Եվրո-2020-ի ընտրական փուլի Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղերին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 2-ին սկսել է ուսումնամարզական հավաքը: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ընտրանուն միացել է սեպտեմբերի 3-ին, որովհետև մեկնել էր Հռոմ՝ պայմանագիր կնքելու իտալական «Ռոմա»-ի հետ:

Մխիթարյանը մեկ տարի վարձավճարով հանդես կգա իտալական ակումբում, որից հետո «Ռոմա»-ն Մխիթարյանին լոնդոնի «Արսենալ»-ից գնելու հնարավորություն կստանա:

Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստան-Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, իսկ Հայաստան ու Բոսնիա և Հերցեգովինա խաղը՝ սեպտեմբերի 8-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում