Երևանի 2 հիվանդանոց կհագեցվի գերժամանակակից սարքավորումներով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրբ Աստվածամայր ԲԿ մանկական նյարդավիրաբուժական և «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքները առաջիկայում կհամալրվեն գերժամանակակից սարքավորումներով
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այդ սարքավորումների շնորհիվ մատուցվող ծառայությունների որակը կբարձրացվի միջազգային մակարդակի»,- նշեց Թորոսյանը:
Նա նաև ընդգծեց, որ նախատեսվում է իրականացնել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում թվով 10 բժշկական կենտրոնի վերակառուցման, 1 ԲԿ վերանորոգման, 3 ԲԿ մասնակի վերանորոգման և 2 ԲԿ կառուցման համար: