ԱԳ նախարարի խոսքով՝ դեսպաններն արտաքին հարաբերությունները ծառայեցնելու են երկրի ներքին օրակարգին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դիվանագիտական կորպուսի ներուժը հնարավոր է օգտագործել պետության զարգացման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 30-ին Գյումրիում լրագրողների հետո ճեպազրույցում նշեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Դիվանագիտական կորպուսը մասնավոր սեկտոր չէ, բայց ունի ներուժ օգտագործելու միջպետական հարաբերություններն ու հարթակները, որտեղ անմիջական դերակատարները կարող են միմյանց հետ մոտիկանալ և համագործակցություն ստեղծել: Ձևաչափերը շատ են»,-նշեց ՀՀ Արտաքին գործերի նախարարը: «Եվրոպայի խորհրդի հետ ունենք գործողությունների ծրագիր հաջորդ 4 տարիների համար: Այդ ծրագիրն ունենք ի շնորհիվ մեր երկխոսության, մեր գործընկեր պետությունների հետ համագործակցության: Մեր աշխատանքը նպաստում է մեր ազգային նպատակներին և դրա մեջ մտնում է նաև մեր պետության զարգացման օրակարգը»,-հավելեց նախարարը:

Խոսելով դեսպանների` հանրապետության մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն աջակցելու ու ներդրումները մարզեր ուղղորդելու մասին, նախարարը նկատեց, որ մարզպետների հետ ունեցած հանդիպումից հետո յուրաքանչյուր դեսպան պետք է ներկայացնի գաղափար՝ ինչպես կարող է դրան նպաստել:

«Այնպես չէ որ դա նոր է, բայց դա ավելի կիրառական ենք դարձնելու»,- ընդգծեց նա:

Նախարարը նաև նշեց, որ ՀՀ ԱԳ նախարարության համար կարևոր նպատակը ներքին խնդիրների բացահայտումն ու դեսպանների կողմից այդ խնդիրների լուծմանը նպաստող քայլերի որոշումն է: Ըստ նախարարի՝ գործնական քայլերը մեկ շաբաթից կլինեն:

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նախաձեռնությամբ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները Գյումրու «Էմիլի արեգակ»կենտրոնում ծրագրային հանդիպում-քննարկում են ունեցել ՀՀ մարզպետների հետ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Français

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը