Մշակույթ

Թողարկվել Է «Տերմինատոր. մութ ճակատագրեր» ֆիլմի թրեյլերը

2 րոպեի ընթերցում

Թողարկվել Է «Տերմինատոր. մութ ճակատագրեր» ֆիլմի թրեյլերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Paramount Pictures-ը ցուցադրել Է «Տերմինատոր. մութ ճակատագրեր» ֆիլմի նոր թրեյլերը: Տեսահոլովակը հրապարակված Է ստուդիայի YouTube-ալիքում,տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թրեյլերում պատմվում Է Գրեյս նոր հերոսուհու մասին, որին մարմնավորել Է Մաքենզի Դեւիսը:

Նա կիսով կիբորգ Է եւ իրեն «կատարելագործված մարդ» Է համարում:

Սառա Քոնորի հետ նա փորձում Է պաշտպանել Դանիելա անունով աղջկան, որին հետապնդում Է հեղուկ մետաղից Տերմինատորի նոր մոդելը: Կինոնկարի ռեժիսորն Է Թիմ Միլլերը («Դեդփուլ»), որպես պրոդյուսերներից եւ սցենարի հեղինակներից մեկը հանդես Է եկել Ջեյմս Քեմերոնը, որը նկարահանել Է Տերմինատորի մասին առաջին երկու ֆիլմերը: Ավելի վաղ Քեմերոնը հայտնել Է, որ «Տերմինատոր. մութ ճակատագերը» «Տերմինատոր 2. աշխարհի վերջը» կինոնկարի ուղղակի շարունակությունն Է: Նոր ֆիլմը սյուժեով կապված չի լինի այն կինոպատումի մասերի հետ, որոնք Էկրան են բարձրացել «Աշխարհի վերջից» եւ «Տերմինատոր. ճակատամարտ հանուն ապագայի» սերիալից հետո:

Առնոլդ Շվարցենեգերը վերադարձել Է Տերմինատորի դերին, իսկ Սառա եւ Ջոն Քոնորներին կրկին մարմնավորել են Լինդա Հեմիլտոնը եւ Էդվարդ Ֆեռլոնգը:

Ֆիլմի ցուցադրումը պլանավորված Է հոկտեմբերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում