Սպորտ

Սամվել Կարապետյանը ներկա կգտնվի «Ֆ91 Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Սամվել Կարապետյանը ներկա կգտնվի «Ֆ91 Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ներկա կգտնվի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլի «Ֆ91 Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին, Լյուքսեմբուրգում:

Ֆուտբոլային ակումբի երկրպագուները խաղից առաջ Լյուքսեմբուրգում երթ կիրականացնեն դեպի մարզադաշտ, իսկ Երևանում ստեղծվել են երկրպագուների համար նախատեսված վայրեր՝ բացօթյա դիտման համար:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆ-ի «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» ֆուտբոլային դիմակայության առաջին հանդիպումը Երևանում ավարտվեց 2։1 հաշվով՝ հայկական թիմի հաղթանակով։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին Լյուքսեմբուրգում: Դիմակայության արդյունքում հաղթողը կստանա Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում