Մշակույթ

Կատրին Դենյովը խոստովանել Է, որ իրեն Է մարմնավորել Վենետիկում ցուցադրված ֆիլմում

2 րոպեի ընթերցում

Կատրին Դենյովը խոստովանել Է, որ իրեն Է մարմնավորել Վենետիկում ցուցադրված ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատրին Դենյովը, որը խաղացել Է ճապոնացի Հիրոկաձու Կորեեդայի «Ճշմարտությունը» ֆիլմում, խոստովանել Է, որ իր հերոսն ու իր ճակատագիրը շատ նման են իրեն: Այդ մասին նա պատմել Է կինոնկարի պրեմիերայի կապակցությամբ անցկացված մամուլի ասուլիսում, որի ցուցադրությամբ օգոստոսի 28-ին բացվել Է Վենետիկի 76-րդ կինոփառատոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ինձանից շատ բան եմ ներդրել գլխավոր հերոսուհու մեջ: Այն պիեսով ոգեշնչված սցենարը, որը գործողությունը ծավալվում Է դերասանուհու գրիմարարի աշխատանոցում, ստեղծվել Է մեր՝ դերասաններիս օգնությամբ՝ Փարիզում, Կաննում, Ճապոնիայում: Մեզանից յուրաքանչյուրը մի քիչ պատմել Է իր մասին»,-անկեղծացել Է Դենյովը: 75-ամյա դերասանուհին մարմնավորում Է կինոդեւայի, որին հավանում Է հանրությունը: Նրա հուշագրությունների թողարկման առթիվ ժամանում Է ամուսնու հետ Ամերիկայում բնակվող դուստրը: Որպես Դենյովի խաղընկերներ հանդես են եկել նրա հայրենակցուհի Ժուլիետ Բինոշը եւ ամերիկացի դերասան Իթան Հոուքը: Անցյալ տարի Կաննի փառատոնում հաղթածի («Խանութի գողիկները» ժապավենը) կինոնկարը ջերմորեն Է ընդունվել քննադատության եւ հանրության կողմից:

Կինեմատոգրաֆիական արվեստի միջազգային ցուցահանդեսը, ինչպես պաշտոնապես անվանում են Վենետիկի կինոփառատոնը, կտեւի մինչեւ սեպտեմբերի 7-ը: Հիմնական մրցույթին մասնակցում Է 21 կինոնկար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում