Տիգրան Խաչատրյանն ընդունել է Իրան-Հայաստան առևտրական պալատի ներկայացուցիչներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Իրան-Հայաստան առևտրական պալատի ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է գործարարներին և ներկայացրել Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները։ Նախարարը իրանական բիզնեսի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու տեսանկյունից կարևորել է Հայաստանի աշխարհագրական դիրքը և մշակութային ընդհանրությունները հարևան պետությունների միջև։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ հայազգի գործարարների գիտելիքները և պատկերացումները իրանական տնտեսության վերաբերյալ՝ մի կողմից, և ռուսաստանյան տնտեսական միջավայրի մասին՝ մյուս կողմից, կարող են խիստ արդյունավետ լինել համագործակցության համար։

Նախարարը կարևորել է նաև Իրանի և ԵԱՏՄ-ի միջև կնքված ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի առկայությունը։ Նախարար Խաչատրյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության արդյունքները և բացվող տնտեսական հեռանկարները։

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսական միջավայրին․ «Կառավարության վերջին մեկ տարուց ավելի վարվող քաղաքականության առանցքային կետերից է շուկայում գործող և մեկնարկող բիզնեսի համար առավելագույն հավասարության ապահովումը։ Գործունեության յուրաքանչյուր բնագավառում նոր կազմակերպություն ստեղծելը և բիզնեսով զբաղվելը հավասարապես հասանելի է ցանկացած կազմակերպության համար, մրցակցային պայմանները հավասար են բոլորի համար: Կառավարության նպատակն է բացառել կոռուպցիայի որևէ դրսևորում այն հարաբերություններում, որոնք վերաբերում են պետական մարմինների և մասնավոր հատվածի միջև շփումներին», - ասել է Տիգրան Խաչատրյանը:

Իրան-Հայաստան առևտրաական պալատի վարչության նախագահ Հերվիկ Եարիջանյանը շնորհակալություն է հայտնել նախարար Տիգրան Խաչատրյանին և ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին ընդունելության համար՝ ընդգծելով էկոնոմիկայի նախարարության հետ քննարկումների կարևորությունը։ Պալատի ներկայացուցիչները նախարարին հարցեր են ուղղել Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու առանձնահատկությունների, մաքսային ընթացակարգերի, հարկային կարգավորումների վերաբերյալ։

Տիգրան Խաչատրյանը նախարարության իրավասու պաշտոնյաներին հանձնարարել է պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու օրերին հետամուտ լինել նրանց հուզող հարցերի պարզաբանմանը և օժանդակել գործարար կապերի հաստատմանը։ Նախարարը հույս է հայտնել, որ գործարարներն արդյունավետ հանդիպումներ կունենան գործընկերների հետ, ինչը կհանգեցնի համատեղ բիզնես ծրագրերի իրականացմանը։

Հայերեն Français Русский

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ