Վենետիկի կինոփառատոնը կբացվի ճապոնացի Հիրոկաձու Կորեեդայի «եվրոպական» ֆիլմի պրեմիերայով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի հանրաճանաչ ռեժիսոր Հիրոկաձու Կորեեդան Վենետիկի 76-րդ կինոփառատոնի բացմանը կներկայացնի իր առաջին «եվրոպական» աշխատանքը՝ «Ճշմարտություն» ֆիլմը: Կինոնկարը, որը ճապոնացու համար դարձել Է նրա հայրենիքի սահմաններից դուրս նկարահանված առաջին ֆիլմը, օգոստոսի 28-ի երեկոյան կցուցադրվի մրցութային ծրագրի շրջանակում, որում տեղ Է գտել Է 21 ժապավեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է աշխարհի ամենահին կիոնոստուգատեսի մամուլի ծառայությունը:

Ինչպես սպասվում Է, կարմիր ուղեգորգով կանցնեն ֆրանսիացի հայտնի դերասանուհիներ Կատրին Դենյովը եւ Ժուլիետ Բինոշը, որոնք ֆիլմում մարմնավորել են մորը (նախկին կինոդիվային) եւ դստերը, որոնք բարդ հարաբերությունների մեջ են: Այս տարի Վենետիկում առաջին մեծության աստղերի պակաս չի լինի:

Այսպես, Վենետիկի ծովալճակի Լիդո կղզում, որտեղ ավանդաբար անցկացվում են ցուցադրությունները, սպասում են Բրեդ Փիթին, որը հանդես Է եկել Ջեյմս Գրեյի «Դեպի աստղերը» ֆիլմի գլխավոր դերում, Սթիվեն Սոդերբերգի «Լվացքատուն» ֆիլմի աստղային կազմին՝ «Օսկար»-ի եռակի մրցանակակիր Մերիլ Սթրիփի գլխավորությամբ, Ջոնի Դեփին, որն զբաղված Է կոլումբիացի ռեժիսոր Սիրո Գերայի «Սպասելով բարբարոսներին» իտալական արտադրության կինոնկարում: Փակման արարողությանը կարող Է ժամանել լեգենդար Միք Ջագերը՝ The Rolling Stones խմբի վոկալիստը, որը խաղացել Է իտալացի Կապոտոնդիի «Դեղնակարմիր հերետիկոսություն» ֆիլմում, որով կավարտվի ստուգատեսը:

Ամենասպասվող իրադարձություններից մեկը իտալացի Պաոլո Սորենտինոյի «Նոր պապը» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան Է, որը դարձել Է աղմուկ հանած «Երիտասարդ պապի» (2016 թ.) շարունակությունը: Լիդո կղզում սպասում են (Հռոմի երկու պապերի) գլխավոր դերակատարներին՝ Ջուդ Լոուին եւ Ջոն Մալկովիչին, ինչպես նաեւ ամերիկացի դիվա Շերոն Սթոունին, որը խաղացել Է սերիալում: Պատվավոր «Ոսկե առյուծը» կինեմատոգրաֆի բնագավառում ունեցած վաստակի համար հանձնելու են իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմադովարին: Միջազգային ժյուրին՝ արգենտինացի ռեժիսոր Լուկրեցիա Մարտելի գլխավորությամբ, սեպտեմբերի 7-ին կհայտարարի հիմնական մրցանակների դափնեկիրներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից