Տարածաշրջանային

Վրաստանի նախագահը նշել Է Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման պայմանները

1 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահը նշել Է Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման պայմանները

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը կարող Է հիմք դառնալ Թբիլիսիի ու Մոսկվայի միջեւ երկխոսության վերսկսման համար, միայն այս դեպքում Վրաստանը պատրաստ կլինի ՌԴ-ի հետ շփումներին: Այդ մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել Է Euronews ռադիոալիքին տված հարցազրույցում, որը եթեր Է տրվել օգոստոսի 28-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(Ռուսաստանի հետ) ինչ-ինչ շփումներ ունենալու, դրանք վերսկսելու համար մեզ անհրաժեշտ կլինի հստակ հասկանալ, որ Ռուսաստանի դիրքորոշման մեջ փոփոխություններ են տեղի ունեցել այնպիսի փոքր հարեւանի նկատմամբ, ինչպիսին մենք ենք: Նաեւ Ռուսաստանը պետք Է ընդունի, որ հարաբերությունները չեն կարող կառուցվել հարկադրանքով: Երբ մենք հստակ ազդանշաններ տեսնենք այդ ուղղությամբ, ապա, ես վստահ եմ, մենք պատրաստ կլինենք երկխոսությանն ապագայում»,-ասել Է նա:

Զուրաբիշվիլին հիշեցրել Է, որ Վրաստանն ու Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն 2008 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում