Ֆրանկ Էնգելը հայուհի տիկնոջ հետ հետևել է «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» խաղին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա»-ի և Լյուքսեմբուրգի «Ֆ91 Դյուդելանժ»-ի հանդիպմանը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում իր հայուհի կնոջ հետ հետևել է նաև Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս, ազգությամբ լյուքսեմբուրգցի Ֆրանկ Էնգելը: Ամուսինները հանդիպման ընթացքում` որպես երկրպագու, գտնվում էին հակառակ բևեռներում` Ֆրանկ Էնգելը երկրպագում էր իր հայրենակիցներին, իսկ նրա կինը` Տաթև Մանուկյանը` հայկական ակումբին: «Արմենպրես»-ի հետ զրույցում, այնուամենայնիվ, Էնգելը նշեց, որ այս խաղն ու անցկացման վայրը հատուկ նշանակություն ունեն, իսկ խաղի կարևորությունն ընկերական միջավայրն է:

«Այս խաղի կարևորությունն ընկերությունն է։ Մենք եկել ենք որպես ընկեր և զգում ենք այստեղ ընկերական մթնոլորտը։ Թիմերից մեկը հաղթելու է, սակայն մյուսի չհաղթելու դեպքում էլ մնալու ենք ընկերներ»,- նշեց նա:

Ֆրանկ Էնգելը դժվարացավ նշել, թե որ թիմը երկու խաղի արդյունքում հաղթող կճանաչվի:

«Արարատ-Արմենիան ուժեղ թիմ է, և, եթե հաղթի, ապա արժանի կլինի այդ հաղթանակին»,- ասաց Էնգելը:

Լյուքսեմբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Ֆրանկ Էնգելի հետ միասին Երևանում ընթացող խաղը դիտում էր նաև ՀՀ-ում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը:

«Երեք գոլերի ընթացքում հետևում էի Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվո հյուպատոսի և Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսի ռեակցիաներին...»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Տաթև Մանուկյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» ֆուտբոլային դիմակայության առաջին հանդիպումը Երևանում ավարտվեց 2։1 հաշվով՝ հայկական թիմի հաղթանակով։ Թիմերի միջև պատասխան հանդիպում կկայանա օգոստոսի 29-ին, Լյուքսեմբուրգում: Դիմակայության արդյունքում հաղթողը կստանա Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հայերեն English

Սպիտակ տունը հերքել է Հեգսեթի և Ռուբիոյի պաշտոնանկության մասին լուրերը

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ