Մխիթար Հայրապետյանը դիմել է ՖԻԴԵ-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Սըվազ (պատմական Սեբաստիա) քաղաքում օգոստոսի 19-ին, մեկնարկել է Sivas Buruciye International Open Chess Tournament-A-ը, որին մասնակցության հրավեր էր ստացել նաև Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, միջազգային կարգի վարպետ, Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գևորգյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարելՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՄխիթար Հայրապետյանը:

«Մեր մարզուհուն, սակայն, բոլոր պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո՝ վերջին պահին, մրցաշարի կազմակերպիչներից Մուսթաֆա Էրօղլուն տեղեկացրել է, որ ադրբեջանցի մարզիկներն իրենց վերջնագիր են ներկայացրել` հրաժարվելով մասնակցությունից։ Ըստ Էրօղլուի՝ ադրբեջանցի շախմատիստներն այդ քայլին գնացել են, քանի որ հայ մարզուհին պետք է մասնակցեր մրցաշարին։ Արդյունքում հայ շախմատիստուհին այլևս հնարավորություն չի ունեցել մասնակցելու միջազգային մրցաշարին, քանի որ ճանապարհածախսն ու կեցության գումարը պիտի հոգար հրավիրող կողմը, որն էլ, փաստացի, հրաժարվել է:

Այսպիսով, հերթական անգամ առերեսվում ենք սպորտի մեջ ռասիզմի ու արմենոֆոբիայի դրսևորման խիստ դատապարտելի երևույթին. ընդամենը երեք ամիս առաջ հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին՝ Ադրբեջանի կողմից անվտանգության բավարար երաշխիքներ չտալու ու ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն Ադրբեջան արգելելու պատճառով:

Այժմ իրավիճակի բացառիկությունն այն է, որ վերոնշյալ շախմատային մրցաշարը ոչ թե Ադրբեջանում է անցկացվում, այլ երրորդ երկրում՝ Թուրքիայում, և, փաստացի, ադրբեջանական կողմը ճնշում է գործադրել՝ առաջնորդվելով ռասիստական հռետորաբանությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ դիմում եմ Շախմատի միջազգային ֆեդերացիային՝ ՖԻԴԵ-ին, ուսումնասիրելու ստեղծված իրավիճակը և մարզասեր հանրությանը տրամադրելու պատասխաններ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դատապարտող հայտարարությունները, ավաղ, այլևս չեն կարող վերականգնել մեր մարզուհու մասնակցությունը մրցաշարին ու արդեն իսկ անդրադարձել են նրա բարոյահոգեբանական վիճակի վրա, սակայն կարող են թույլ տալ խուսափել ռասիստական ու այլատյացության հետագա դրսևորումներից:

Սպորտի առաքելությունը դեռևս անտիկ ժամանակներից եղել է տարբեր ազգերի մարդկանց միավորելն ու համերաշխություն ու խաղաղություն քարոզելը: Մինչդեռ 21-րդ դարում, որն իրավամբ հռչակված է որպես մարդու իրավունքների և ազատությունների վերազարթոնքի դարաշրջան, շարունակում ենք բախվել հետադիմական այնպիսի պարսավելի երևույթի, ինչպիսին ռասիզմն է»,- գրել է Հայրապետյանը:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ