Պաշտոնական

Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը օգոստոսի 20-ին հանդիպել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կարեւորելով փոխգործակցությունը Եգիպտոսի հետ՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է, որ, ըստ առկա տվյալների, այդ երկիր Հայաստանի քաղաքացիների տարբեր նպատակով պարբերաբար այցերն առաջատարների հնգյակում են:

Հայ խորհրդարանականներն անդրադարձել են վերջերս Եգիպտոս մեկնած հայ զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած միջադեպին. կարեւորվել են նմանատիպ իրավիճակներին կողմերի միջեւ արագ արձագանքն ու լուծումներ գտնելը:

Քննարկվել են վիզաների տրամադրման ավելի արդյունավետ եւ դյուրին ընթացակարգերի ձեւավորմանը վերաբերող հարցեր:

Արժեւորելով հետագա համագործակցության խորացումը՝ Վահե Էնֆիաջյանը եւ դեսպանն ընդգծել են նմանատիպ հանդիպումների դերը, ինչը եւս մեկ քայլ է ամրապնդելու պետությունների միջեւ դիվանագիտական փոխգործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում