Հասարակական

Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական ներուժ. մարզպետն ամփոփել է համաժողովի արդյունքները

2 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական ներուժ. մարզպետն ամփոփել է համաժողովի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի ամիս շարունակ պատրաստվելով «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովին» ՝ կազմակերպչական թիմը փորձել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Կոտայքի մարզը ներկայանա իր ամբողջ հմայքով ու տնտեսական ներուժով:

Ամփոփելով «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովը»՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է, որ արվել է առավելագույնը՝ հարմարավետ հարթակներ ստեղծելու թե՛ էքսպո-ցուցահանդեսի մասնակիցների, թե՛ իրենց հաջողակ պատմություններով կիսվողների, թե՛ ներդրումային ծրագրեր ներկայացնողների և թե՛ համաժողովի մասնակիցների համար:

Համաժողովի շրջանակում ներկայացվել են 10 հաջողված ձեռնարկությունների պատմություններ, ինչպես նաև՝ տեխնոլոգիական գյուղատնտեսության, զբոսաշրջության, ադամանդագործության, ինտենսիվ այգեգործության, վերականգնվող էներգետիկայի և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային շուրջ 25 ծրագիր:

«Այն, ինչին դուք ականատես եղաք համաժողովի շրջանակում, մեր մարզի տնտեսական ներուժի միայն մի մասն էր:Իրականում, Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական հնարավորություններ, որոնք վերհանելու ուղղությամբ ամենօրյա աշխատանքները չեն դադարում:Համաժողովից հետո հնչած յուրաքանչյուր կարծիք, շնորհավորանք ու բարեմաղթանք միմիայն պարտավորեցնող է ու առաջ մղող:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում համաժողովի բոլոր մասնակիցներին, ովքեր ամեն ինչ արեցին բոլորիս համար օգոստոսի 17-ը հիշարժան դարձնելու համար: Ի գո՛րծ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփելով «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովը՝ նշել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում