Հասարակական

Վարչապետի վերջին այցից հետո Գյումրիում զբոսաշրջիկների թիվն ավելացել է

1 րոպեի ընթերցում

Վարչապետի վերջին այցից հետո  Գյումրիում զբոսաշրջիկների թիվն ավելացել է

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում զբոսաշրջիկների թիվն ավելացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«ՀՀ վարչապետն ուղիղ եթերով այնպես ներկայացրեց մեր քաղաքը, որն իրականության մեջ կար, բայց, հավանաբար, բոլորը չգիտեին: Այսօր արդեն նաեւ սփյուռքի մեր հայրենակիցները, հասկացան, որ պետք է գան Գյումրի: Նիկոլ Փաշինյանի այցից եւ Գյումրին հրաշալի ու մանրամասնորեն ներկայացնելուց հետո տուրիստների թիվն ավելացել է: Օրինակ, այսօր հյուրեր են գալիս Ֆրանսիայից: Գալիս են մեր փողոցներում քայլելու, շրջելու: Շատ շնորհակալ եմ վարչապետից նմանքայլի համար: Որեւէ մեկը Գյումրին դեռ այսպես չէր ներկայացրել»,-նշեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Օգոստոսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ոչ աշխատանքային այցով եղել է Գյումրիում, եւ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել Գյումրու, ներդրումային բարենպաստ հնարավորությունների մասին: Վարչապետը գործարարներին կոչ էր արել իրենց ներդրումային ծրագրերով գալ Գյումրի:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում