Սպորտ

ՀՖՖ-ն որակազրկել է Արտակ Դաշյանին 

1 րոպեի ընթերցում

ՀՖՖ-ն որակազրկել է Արտակ Դաշյանին 

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է «Ուրարտու» (նախկին «Բանանց») ֆուտբոլային ակումբին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջին տուրի «Շիրակ»-«Ուրարտու» խաղի ժամանակ «Ուրարտու»-ից Արտակ Դաշյանը հայհոյել էր մրցակցին: ՀՖՖ կարգապահական կոմիտեն նիստում երկու խաղով որակազրկել է ֆուտբոլիստին, իսկ ակումբին տուգանել 250 հազար դրամով:

Այդ խաղում «Շիրակ»-ը 3:1 հաշվով հաղթել էր «Ուրարտու»-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում