Հասարակական

ՀՀ վարչապետը սեփական փորձով բոլորին կոչ է անում գալ ու տեսնել Գյումրին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը սեփական փորձով բոլորին կոչ է անում գալ ու տեսնել Գյումրին

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի բացման նպատակով օգոստոսի 10-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մնացել է Գյումրիում:

Երեկոյան մի քանի սրճարան այցելելուց հետո, վարչապետը գիշերել է Գյումրու հուրանոցներից մեկում, իսկ օգոստոսի 11-ի վաղ առավոտյան՝ եղել Գյումրու թանգարաններում: Իր այցը Գյումրի վարչապետը ներկայացնում էր «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ «Հայրենաճանաչության մասին. կիրակնօրյա զբոսանք Գյումրիում» խորագրով՝ կոչ անելով բոլորին ընտանիքներով գալ ու տեսնել Գյումրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Նիկոլ Փաշինյանը զբոսնել է Գյումրու կենտրոնական փողոցներով, լուսանկարվել բնակիչների հետ: ՀՀ վարչապետը բիզնեսմեններին առաջարկեց Գյումրիում ազատ տարածքներ գնել, շինարարություն սկսել, որպեսզի Գյումրին դառնա զբոսաշրջության կենտրոն: «Գյումրիում հարստություններ կան, որոնք պետք է զարգացնել»,- նշեց վարչապետը:

Այս այցն անձնական է և, ըստ մեր տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանն ու իր կինը Գյումրիում են կնոջ հարազատներից մեկի հարսանիքին մասնակցելու նպատակով: 0-/22/

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում