Երևանը ձեռք է բերում 5 սանիտարական, 21 բազմաֆունկցիոնալ և 10 աղբատար մեքենաներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի ավագանին 1 միլիարդ 726 միլիոն դրամ գումար է հատկացնելու քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատաքների համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ գումարից 1միլիարդ 571միլիոն դրամով գնվելու է 5 սանիտարական մաքրման մեքենա, 21 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա, 22 մայթերի ձնահավաք մեքենա, 10 աղբատար մեքենա հետևի բարձմամբ և 3 կոնտեյներների լվացման մեքենաներ:

«Բացի այդ, 155 միլիոն դրամ հատկացվելու է Երևան քաղաքում արդեն հնամաշ, այրված, ջարդված և շարքից դուրս եկած կոնտեյներները նոր կոնտեյներներով փոխարինելու և դրանց քանակը ավելացնելու նպատակով թվով 1000 նոր կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռքբերման համար»,- ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։

Որոշումով նվազեցվել է «Նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում և վերանորոգում» ծրագիրը 91 միլիոն դրամով, վարչական մասի պահուստային ֆոնդը նվազեցվել է 1 միլիարդ 600 միլիոն դրամով, իսկ ֆոնդային մասի պահուստային ֆոնդը՝ 35 միլիոն դրամի չափով:

Հիմք ընդունելով նշված փոփոխությունները և վերաբաշխումները՝ բյուջեի վարչական և ֆոնդային մասերը հավասարակշռելու նպատակով վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումը ավելացվել է 1 միլիարդ 600 միլիոն դրամով:

Հայերեն العربية English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ