Երևանի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում կգործի առանձնացված հեծանվային արահետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացի-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցի-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Վարորդներին հիշեցնում ենք, որ նշված փողոցների երթևեկելի մասի հեծանվային արահետի կողմում ամբողջ երկայնքով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն العربية Русский