Մշակույթ

Տարանտինոն չի բացառել, որ իր հաջորդ ֆիլմը կդառնա վերջինը

3 րոպեի ընթերցում

Տարանտինոն չի բացառել, որ իր հաջորդ ֆիլմը կդառնա վերջինը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան ռեժիսոր Քվենտին Տարանտինոն պլանավորում Է նկարահանել իր տասներորդ ֆիլմը, որը վերջինը կդառնա իր համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ցանկանում եմ ստեղծել տասը ֆիլմ, ես ցանկանում եմ, որ հայտնվի եւս մեկ ֆիլմ: Ես եւս մեկ մտահղացում ունեմ»,-ասել Է Տարանտինոն օգոստոսի 7-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում՝ իր «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմի ռուսաստանյան պրեմիերայից առաջ:

Ռեժիսորը նշել Է, որ նոր կինոնկարում ներդրել Է այն ամենը, ինչ ծրագրել Էր: «Եթե պատկերացնելու լինենք, որ իմ բոլոր ֆիլմերը պատմում են միեւնույն պատմությունը եւ յուրաքանչյուր ֆիլմ «շոգեքարշի վագոնիկ» Է, ապա ես ցանկանում եմ ստեղծել մի ֆիլմ, որը կավարտի այդ պատմությունը»,-հավելել Է Տարանտինոն: «Այդ ֆիլմը կդառնա իմ բոլոր ֆիլմերի ջատագովը»,-պատմել Է ռեժիսորը: 56-ամյա Տարատինոն համաշխարհային փառք Է ձեռք բերել 1994 թվականին «Քրեական ընթերցվածք» կինոնկարի թողարկումից հետո: Նրա աշխատանքների թվում են՝ «Կատաղած շները» (1992 թ.), «Սպանել Բիլին» (2003 թ.), «Սպանել Բիլին 2» (2004 թ.), «Ազատագրված Ջանգոն» (2012 թ.) ֆիլմերը: Նրա վեց ժապավեններ տեղ են գտել FHM հանդեսի վարկածով «բոլոր ժամանակների ու ժողովուրդների 100 լավագույն ֆիլմերի» ցուցակում:

«Մեկ անգամ… Հոլիվուդում»-ը Տարանտինոյի իններորդ ֆիլմն Է, որը վարձույթում կհայտնվի օգոստոսի 8-ին: Կինոնկարը պատմում Է այն իրադարձությունների մասին, որոնք 1969 թվականին ծավալվում են Լոս Անջելեսում: Սյուժեի հիմքում ընկած Է հեռուստատեսային վեսթեռնների նախկին աստղի՝ Ռիք Դալթոնի եւ նրա դուբլյորի՝ Քլիֆ Բութի պատմությունը: Գործողությունը տեղի Է ունենում Չառլզ Մենսոնի հրոսակախմբի մասնակցությամբ իրադարձությունների եւ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ՝ դերասանուհի Շերոն Թեյթի սպանության ֆոնին, Լեոնարդո դի Կապրիոն մարմինավորում Է հոլիվուդյան «աստղին», իսկ Բրեդ Փիթը՝ նրա դուբլյորին: Բացի Լեոնարդո դի Կապրիոյից եւ Բրեդ Փիթից, ֆիլմում նկարահանվել են նաեւ այլ հայտնի դերասաններ՝ Մարգո Ռոբին, Ալ Պաչինոն, Կուրտ Ռասելը, Թիմոթի Օլիֆանթը, Դաքոթա Ֆանինգը եւ Լյուք Փերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում