Միջազգային

ԱՄՆ-ը զենք Է հանձնել Սիրիայի քրդական կազմավորումներին. Al Hadath

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը զենք Է հանձնել Սիրիայի քրդական կազմավորումներին. Al Hadath

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները Իրաքի հետ սահմանով խոշոր խմբաքանակի զենք Է փոխանցել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) կազմավորումներին, որոնց միջուկը կազմում են քուրդ մարտիկները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը, օգոստոսի 6-ին հայտնել Է Al Hadath հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ ավելի քան 200 բեռնատարներից եւ զրահափոխադրիչներից բաղկացած շարասյունը ուղեւորվել Է ռազմաբազաներ, որոնք տեղակայված են Սիրիայի հյուսիս-արեւելքի Հասեքե նահանգում:

Զենքի փոխադրումը, ինչպես պնդում Է հեռուստաալիքը, դարձել Է Եփրատի արեւելքում ռազմական գործողությանը թուրքական բանակի նախապատրաստվելու պատասխանը: Թուրքական զինվորական աղբյուրն Al Hadath-ին ավելի վաղ հայտնել Է, որ այդ գործողությունը կսկսվի մուսուլմանական Իդ ալ Ադհա զոհաբերության տոնից (Ղուրբան-Բայրամ), հետո, որը կավարտվի օգոստոսի 14-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում