Շուտով Գյումրիում իր դռները կբացի դելֆինարիումը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուտով Գյումրի այցելելու ևս մեկ առիթ կլինի. Գյումրիում իր դռները կբացի դելֆինարիումը: Սոչիում արհեստական ակվարիումում ծնված ու մեծացած 12 և 9 տարեկան Սաշան ու Քսյուշան սևծովյան աֆալին տեսակի դելֆիններ են: Նրանց հետ Գյումրի է բերվել նաև 5 տարեկան հյուսիս-ծովային ծովառյուծը՝ Զայան: 300 նստատեղ ունեցող դելֆինարիումն արդեն պատրաստ է, իսկ կենդանիների հետ վերջին պարապմունքներն են անցկացնում:

Դելֆինարիումը գյումրեցի ռուսաստանաբնակ գործարար Գագիկ Պետրոսյանի ներդրումային ծրագիրն է հարազատ քաղաքում:Նա նմանատիպ դելֆինարիումներ ունի տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում և Իրանում:

«Դելֆիններն ապրում են, այսպես կոչված, արհեստական, բայց ծովի ջրի բաղադրությանը շատ մոտ ջրում, որի թթվայնությունը, աղի տոկոսայնությունն ամբողջությամբ համապատասխանում են ծովի ջրին: Այստեղ 600 խորանարդ մետրից ավելի ջուր ունենք: Յուրաքանչյուր դելֆինի համար նախատեսվում է 200-250 խմ տարածք: Մենք ռեզերվային լողավազան ունենք նրանց բուժման և հատուկ պահելու համար: Դելֆինների համար ստեղծված են բոլոր պայմանները: Սննդով ևս ապահովված են»,- նշեց «Ույուտ» դելֆինարիումի տնօրեն Թորգոմ Գևորգյանը՝ հավելելով, որ բացի շոու ծրագրից, հատուկ դելֆինաթերապիա է կազմակերպվելու բոլոր ցանկացողների համար: Պատասխանատուները նաև վստահեցնում են՝ մուտքի արժեքը 3-5 հազար դրամից ավելի չի սահմանվի, իսկ մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար կլինի:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English Русский

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք․ կան կալանավորվածներ

Երևանում Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար