Կանադայից՝ Հայաստան ու Ջավախք. սփյուռքահայ երաժիշտները տաղանդներ են բացահայտում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնրեալի նվագախմբի ջութակահար Վան Արմենյանը և նրա կինը՝ Լիանա Խոշբեկյանը տարիներ շարունակ ճանապարհորդում են Հայաստանի ու Ջավախքի տարբեր անկյուններով և ընտրում տեղի լավագույն երաժիշտ երեխաներին՝ ստեղծելով նրանց համար բոլոր պայմանները կատարելագործվելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք այդ նպատակն իրագործելու համար 10 տարի առաջ ստեղծել են «Ատգեն Արմենյան» բարեգործական հիմնադրամը:

«Մենք ուսուցիչների կազմ ունենք և շաբաթը երկու անգամ նրանց ուղարկում ենք մարզեր, որպեսզի իրենց գիտելիքները փոխանցեն տեղի երեխաներին: Հիմնականում վոկալի և դաշնամուրի մասնագետներ են, սակայն մեր կազմում ունենք նաև ֆլեյտահար և ջութակահար: Մենք անգամ Գյումրիից աշակերտ ունենք, ով գալիս է Երևան՝ ուսանելու Ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ֆլեյտահար Նարեկ Ավագյանի մոտ, մեկն էլ գալիս է Ջավախքից, վոկալ է սովորում։ Վերջինս ամեն ամիս 1 շաբաթով գալիս է Երևան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ նշեց Վան Արմենյանը և հավելեց, որ կնոջ՝ Լիանայի հետ որոշել են նաև պիլոտային ծրագիր իրականացնել՝ վոկալի, դաշնամուրի, ֆլեյտայի և ժողովրդական գործիքների դասընթացներ անցկացնել։

Վանն այս տարի ստեղծել է նաև «Զարթոնք» երաժշտական ակադեմիան, ճամբար, որը կազմակերպվելու է Վանաձորում:

«Ճամբարի շրջանակում նպատակ ունենք զարգացնել դասական երաժշտությունը Հայաստանի տարբեր մարզերում: Ճամբարին մասնակցելու է 45 երեխա ՀՀ-ից և Ջավախքից: Ճամբարի ժամանակ էլ նրանց դասավանդելու են գալու հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, երգչուհի Ալին Գութանը և այլք: Նարե Արղամանյանի հետ, բացի դասընթացից, որոշել ենք Վանաձորում համերգ կազմակերպել»,- նշեց Վան Արմենյանը:

Երեխաները Վանաձորում 4 համերգ են ունենալու և մեկն էլ՝ Գյումրիում, որոնք կկայանան օգոստոսի 9-ին, 10-ին, 16-ին և 17-ին։

Երկշաբաթյա դասընթաց անցկացնելու համար Կանադայից Հայաստան է հրավիրվել երգչուհի Ալին Գութանը, ով շատ ուրախ ու հպարտ է, որ հենց իրեն են վստահել այդ գործը:

«Երկու շաբաթով ենք եկել Հայաստան, որպեսզի դասավանդենք տարբեր դպրոցներում։ Ես երգի դասեր եմ տալու, և ինձ համար մեծ պատիվ է, որ հայ երեխաներին պետք է դասավանդեմ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ալինը։

Վան Արմենյանը նաև նշեց, որ իրենց ծրագրի միջոցով ցանկանում են գտնել բացառիկ տաղանդների, ովքեր լավ մասնագետների կարիք ունեն իրենց հմտությունները զարգացնելու համար։

Ծրագրի համակարգող Լիանա Խոշբեկյանն էլ շեշտեց, որ երեխաների տարեկան ուսման վճարն ամբողջությամբ իրականացնում է «Ատգեն Արմենյան» հիմնադրամը:

Լիլիթ Դեմուրյան

Լուսանկարում ձախից աջ՝ Վան Արմենյան, Ալին Գութան և Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ