Միջազգային

Մայքլ Մուրը վստահ Է, որ Միշել Օբաման կկարողանար պարտության մատնել Թրամփին ընտրություններում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից ուժեղագույն թեկնածուն կլիներ ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի տիկինը: Նման վստահություն Է հայտնել ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մուրը օգոստոսի 1-ին MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեզ հարկավոր Է մի թեկնածու, որին սիրում են ամերիկացիները, եւ որը քաղաքական շրջանակների մաս չԷ»,-նշել Է Մուրը, որն աջակցում Է դեմոկրատների կուսակցությանը եւ մշտապես քննադատում Է Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփին: Ռեժիսորը հայտնել Է, որ, իր կարծիքով, առաջիկա ընտրություններում Թրամփից ավելի շատ ձայներ կարող են հավաքել մի քանի քաղաքական գործիչներ, որոնք այժմ հավակնում են նախագահի թեկնածու առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից: Դրա հետ մեկտեղ ռեժիսորն ընդգծել Է, որ ավելի մեծ թվով ձայներ ստանալը թեկնածուին հաղթանակ չի երաշխավորում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, քանի որ դրանք ուղղակի չեն, իսկ վերջին խոսքը պատկանում Է քվեատուների կոլեգիային:

«Եթե մենք ընտրարշավն անցկացնենք այնպես, ինչպես անցյալ անգամ, մենք կպարտվենք»,- ասել Է Մուրը: «Հիլարին 3 միլիոնով ավելի ձայն Էր ստացել, քան Թրամփը: Հաջորդ տարի դեմոկրատը 5 միլիոնով ավելի ձայն կհավաքի եւ, այդուամենայնիվ, կարող Է պարտվել քվեատուների կոլեգիայի պատճառով»,-հավելել Է նա: Ինչպես կարծում Է ռեժիսորը, Թրամփի նկատմամբ հաղթանակ տանելու համար դեմոկրատներից թեկնածուն պետք Է ունենա ձայների Էլ ավելի տպավորիչ գերակշռություն: «Կա մեկը, ով կարող Է ջախջախել Թրամփին, նա դեռեւս չի հայտարարել (ընտրություններին) իր մասնակցության մասին»,-ասել Է Մուրը:

Ինչպես նա պարզաբանել Է, խոսքը Միշել Օբամայի մասին Է: Ռեժիսորը վստահ Է, որ նա մեծ ժողովրդականություն Է վայելում երկրում, իսկ նրա հանրային ելույթների ժամանակ հսկայական բազմություններ են հավաքվում: «Նա կհաղթի բանավեճերում, Թրամփը չի կարողանա նրան վախեցնել, չի կարողանա նրա համար մականուն հնարել»,- ասել Է Մուրը: Ռեժիսորը վստահություն Է հայտնել, որ եթե դեմոկրակներն ընտրություններին մասնակցելու խնդրանքով դիմեն նախկին առաջին տիկնոջը, նա չի կարողանա մերժել:

Մայքլ Մուրը ամերիկացի ամենահայտնի դոկումենտալիստ-ռեժիսորներից մեկն Է: Նրա աշխատանքների թվում են՝ «Ֆարենհեյթ 9/11»-ը (2004 թ.) եւ «Բոուլինգ՝ Կոլումբինայի համար» (2002 թ.) ֆիլմերը: Մուրը մի շարք հեղինակավոր պարգեւների դափնեկիր Է, այդ թվում՝ «Օսկար» եւ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման վերապատրաստումները կիրականացնի Ուսուցման ազգային հիմնադրամը

Իսրայելի Քնեսեթը դեմ է քվեարկել խորհրդարանի լուծարման օրինագծին

Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ճամբարակում պայթյունից տուժած ոչ մի ընտանիք անօթևան չի մնացել

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Չեխիայի գործընկերն անդրադարձել են Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին

Երբեք նման շանս չենք ունեցել՝ ապահովելու պետության հարատևությունն առաջիկա հարյուրամյակների համար․ Փաշինյան

Չենաբի երկաթուղային կամուրջը իսկական ինժեներական հրաշք է

Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը

Իրանը մշակել է իսրայելական գրոհի դեպքում պատասխան հարվածի պլան. The New York Times

Հյուսիսային Իռլանդիայում շարունակվում են անկարգությունները