Բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը հանդես կգա բրազիլական ակումբում
1 րոպեի ընթերցում
![Բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը հանդես կգա բրազիլական ակումբում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/983638.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլացի կիսապաշտպան Դանի Ալվեսը կարիերան կշարունակի հայրենիքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալվեսը 3,5 տարվա պայմանագիր է կնքել «Սան Պաուլո»-ի հետ: Ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալուց հետո կիսապաշտպանն ուներ ազատ գործակալի կարգավիճակ և բրազիլական թիմ է տեղափոխվել անվճար:
Դանի Ալվեսը հանդես է եկել բրազիլական «Բաիյա» ակումբում, ինչպես նաև «Սևիլիա», «Բարսելոնա», «Յուվենտուս» և ՊՍԺ թիմերում:
Ալվեսը բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է` 40 մրցանակ ակումբում և հավաքականում: