Մշակույթ

Թողարկվել Է «Փարոս» հորորի թրեյլերը՝ Դեֆոյի եւ Փաթինսոնի մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

Թողարկվել Է «Փարոս» հորորի թրեյլերը՝ Դեֆոյի եւ Փաթինսոնի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: A24 կինոընկերությունը ցուցադրել Է «Փարոս» ֆիլմի թրեյլերը, որում գլխավոր դերերը խաղացել են Ուիլեմ Դեֆոն եւ Ռոբերտ Փաթինսոնը: Հոլովակը հրապարակված Է A24-ի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեւ-սպիտակ հորորի սյուժեն պատմում Է փարոսի երկու դիտողների մասին, որոնք 19-րդ դարի վերջին ապրել են Մենի նահանգում: Կինոնկարի ռեժիսորը Ռոբերտ Էգերսն Է («Վհուկը», 2015 թ.):

«Փարոսի» պրեմիերան տեղի Է ունեցել Կաննի կինոփառատոնում, որտեղ ֆիլմը ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակ Է ստացել: Rotten Tomatoes-ում քննադատների վարկանիշը կազմում Է 98 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում