Ռազմիկ Տոնոյանն ազատվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից
1 րոպեի ընթերցում
![Ռազմիկ Տոնոյանն ազատվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/07/983381.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմիկ Տոնոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ որոշում եմ Ռազմիկ Տոնոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Տոնոյանը փոխմարզպետի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի հուլիսին: