Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերի 700 երեխաներ կայցելեն Երևան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հուլիսի 26-ից սկսած ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաներ ամառային արձակուրդների շրջանակում կայցելեն Երևան։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, ծրագրի շրջանակում երեխաները կայցելեն Հայաստանի Ազգային պատկերասրահ՝ կմասնակցեն պատկերասրահի ինտերակտիվ-կրթական ծրագրին, կլինեն ‹‹Հաղթանակի›› զբոսայգում, Երևանի կենդանաբանական այգում, կշրջեն քաղաքի նորաբաց այգիներում, ինչպես նաև կայցելեն «Տաշիր» պիցցա և «Պոնչիկանոց»:
Կարդացեք հոդվածը` Русский