Ուկրաինացիները նոր խնդրագիր են ստորագրել՝ նախագահի աշխատակազմի ղեկավարին պաշտոնանկ անելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանին պաշտոնազրկելու պահանջով խնդրագիրը պետության ղեկավարի կայքում հավաքել է անհրաժեշտ 25 հազար ստորագրությունները:

Խնդրագիրը, որը նախաձեռնել են մայիսի 23-ին, ստորագրել է 25 հազար 156 մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցները, խնդրագիրը ստորագրողները նախագահից պահանջում են պաշտոնանկ անել իր աշխատակազմի ղեկավարին, քանի որ նա լյուստրացիայի մասին օրենքի համաձայն չի կարող ստանձնել այդ պոստը: Նման խնդրագիր նախկինում ևս ներկայացվել է՝ կրկին անհրաժեշտ թվով ստորագրություններով. Զելենսկին այն դիտարկել է, սակայն Բոգդանին թողել է նույն պաշտոնում:

Բոգդանը նախկինում եղել է օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու իրավաբանն ու խորհրդատուն և նախագահական ապարատում պաշտոնը ստանձնել է մայիսի 21-ին: Հասարակությունը տարակուսանքով է արձագանքել այս նշանակմանը, քանի որ նա Վիկտոր Յանուկովիչի նախագահության ժամանակաշրջանում երկու անգամ կատարել է կառավարության լիազորի պարտականությունները հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործում և ընկնելով լյուստրացիայի օրենքի գործողության տակ չի կարող 10 տարի աշխատել պետական ծառայության համակարգում՝ մինչև 2024թ.: Բոգդանն ինքը համարում է, որ անարդարացիորեն է ընկել լյուստրացիայի օրենքի գործողության տակ:

Հայերեն Русский

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկել

Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆ-ն պարզաբանել է նոր կարգը

Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ ու զինամթերք. կան ձերբակալվածներ

Շինարարների փողոցը բարեկարգվելու է և վերադարձվի երևանցիներին. Տիգրան Ավինյան

Քիշնևը բարձր է գնահատում սերտ երկխոսությունն ու բարեկամությունը Երևանի հետ․ Մոլդովայի ԱԳՆ

Դիվանագիտության պետք է խթանի երկկողմ առևտրաշրջանառությունն ու ներկայացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը. Վահագն Խաչատուրյան