Տարածաշրջանային

Ադրբեջանում դադարեցվել են ՌՕՈՒ-ի բոլոր ուսումնավարժական թռիչքները

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում դադարեցվել են ՌՕՈՒ-ի բոլոր ուսումնավարժական թռիչքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կապակցությամբ Պաշտպանության նախարարության ղեկավարության կարգադրությամբ Ադրբեջանի տարածքում դադարեցվել են բոլոր ուսումնավարժական թռիչքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլըն:

«Մինչև ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման հանգամանքների բացահայտումը Ադրբեջանի ՌՕՈՒ-ն ժամանակավորապես դադարեցրել է ուսումնավարժական թռիչքները: Միևնույն ժամանակ, մարտական հերթապահությունը իրականացվում է պլանավորված ձեւով», - ասել է Դարգյահլըն:

Հուլիսի 24-ին տեղական ժամանակով մոտավորապես 22:00-ին հանկարծ կորել էր կապն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի հետ, որն ուսումնավարժական թռիչքներ Էր իրականացնում գիշերը, եւ այն անհետացել էր ռադարներից: Նախնական վարկածով՝ ռազմական ինքնաթիռն աղետի էր ենթարկվել եւ ընկել Կասպից ծովը: Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ կիրառվում են օդաչուի որոնման եւ փրկման անհետաձգելի միջոցներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որն սկսել է վթարի պատճառների հետաքննությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում