Հասարակական

Արմեն Գրիգորյանն անդրադարձավ Դավիթ Սանասարյանի գործին

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանն անդրադարձավ Դավիթ Սանասարյանի գործին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները դադարեցված են) գործի հետ կապված հորդորեց սպասել գործընթացների ավարտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասաց հուլիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Սպասենք գործընթացին, և տեսնենք` ինչ արդյունքներ կլինեն»,- ասաց Գրիգորյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` դադարեցվել են ՊՎԾ պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի լիազորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում