Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լիտվինին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, նախագահի հրամանագիրը ներկայացված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում:

Ուկրաինայի նախագահը հուլիսի 19-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ աշխատանքից ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպաններին: Աշխատանքից ազատվել են մասնավորապես ԱՄՆ-ում, Վիետնամում և Կամբոջայի Թագավորությունում, Կիպրոսում, Թուրքմենստանում, Վատիկանում, Մալթայում, Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայում և Չիլիում, Հորդանանի Թագավորությունում, Նիգերիայում, Գանայում, Բենինում և Սիերա-Լեոնեյում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Մարոկկոյում Ուկրաինայի դեսպանները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին որոշել է աշխատանքից ազատել 12 դեսպանի:

Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Պրիստայկոն հաղորդել էր, որ նախագահը այդպիսի որոշում է կայացրել, քանի որ դեսպանների մեծ մասը «գերազանցել են իրենց ժամկետը»:

Պյոտր Լիտվինը Հայաստանում Ուկրաինայի դեսպան էր նշանակվել 2018թ. հունիսի 19-ին, նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրով:

Հայերեն Русский

ԱԷՄԳ-ն մոտ ժամանակներս կարող է սկսել Իրանի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումները

Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը

Բյուրակնի թիմը՝ Ամասիա համայնքի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող

Երևանյան բեսթսելեր. «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. մայիս, 2026

ԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. Reuters

Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքար

Հունիսի 27-ին օդի ջերմաստիճանը կնվազի 4- 5 աստիճանով, սպասվում են տեղումներ

Սպիտակ տունը հայտարարել է փախստականների ընդունումը դադարեցնելու մասին

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ