Տարածաշրջանային

Իրանի ուղղաթիռն ու նավը Հորմուզի նեղուցում մինչեւ դրոնը մոտեցել Էին ԱՄՆ-ի նավին. WSJ

2 րոպեի ընթերցում

Իրանի ուղղաթիռն ու նավը Հորմուզի նեղուցում մինչեւ դրոնը մոտեցել Էին ԱՄՆ-ի նավին. WSJ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ռազմական ուղղաթիռն ու նավը մոտեցել Էին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Boxer ունիվերսալ դեսանտային նավին այն բանից առաջ, երբ ամերիկացիները Հորմուզի նեղուցում խոցել Էին Իրանի անօդաչու թռչող ապարատը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 18-ին այս մասին իր կայքում հաղորդել Է The Wall Street Journal թերը, որի լրագրողը գտնվել Է Boxer նավում:

Նրա տվյալներով՝ Boxer-ը, գլխավորելով Bainbridge Էսկադրային ականակիրը, Lewis B. Puller ուղղաթիռակիրը, մի լցավորող եւ եւս երկու նավեր, հուլիսի 18-ի առավոտյան մոտեցել Է Հորմուզի նեղուցին: Առաջինն ամերիկյան դեսանտային նավին Է մոտեցել Իրանի ռազմաօդային ուժերի Bell 212 ուղղաթիռը, որը կախվել Է տախտակամածից մի քանի մետր հեռավորության վրա: Այն հեռացել Է ամերիկյան ուղղաթիռի հայնվելու ժամանակ: Ավելի ուշ մի քանի արագընթաց կատերներ են անցել ամերիկյան նավախմբի մոտով՝ չստեղծելով ոչ մի խնդիր: Այնուետեւ հայտնվել Է ավելի խոշոր իրանական նավ , որն ընթացել Է Boxer-ի հետեւից՝ պահպանելով 500 մետր թույլատրված միջկայաքը: Ամերիկացիներն օդ են բարձրացրել մի քանի ուղղաթիռներ, որպեսզի իրանցիներին զգուշացնեն հնարավոր մերձեցումից: Եվ սոսկ դրանից հետո երկնքում հայտնվել Է Իրանի անօդաչուն, որն ավելի ուշ խոցվել Է:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ռազմածովային ուժերի Boxer ունիվերսալ դեսանտային նավը հուլիսի 18-ին Հորմուզի նեղուցում խոցել Է Իրանի անօդաչուն, որը, զինվորական հրամանատարության վրակածով՝ իրեն շատ մոտ Է թռել: Նախագահի վարկածով՝ իրանական ապարատն «անտեսել Է բազմաթիվ ազդանշանները» չմոտենալու նավին, ինչպես նաեւ «սպառանացել Է նավի եւ նրա անձնակազմի անվտանգությանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում