Սևանա լճի հարցերով հանձնաժողովը նախարարության հետ մշակել է լուրջ միջոցառումներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությունների ազգային ակադեմիային առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը լճի վիճակը գնահատում է բավականին ծանր: Սակայն հանձնաժողովը Շրջակա միջավայրի նախարարության և Առողջապահության նախարարության հետ արդեն իսկ ակտիվ աշխատանքներ է իրականացում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջավադյանն այս մասին ասաց ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկմանը:

«Լիճը բավականին ծանր վիճակում է: Փրկության համար հսկայական աշխատանքներ պետք է կազմակերպենք, մինչ այժմ կատարած աշխատանքները հնարավորություն չեն տա, որ իսպառ վերացնենք վտանգը»,-ասաց Ջավադյանը:

Նա մատնացույց արեց մի քանի խնդիրներ, որոնց պատճառով հիմա լիճն այս վիճակում է: Ջավադյանը նկատեց, որ լճի մեջ շատ աղբ է լցվում: Առափնյա սննդի, հանգստի օբյեկտներից աղբ են լցնում, հատկապես ամանեղենի և շորերի լվացքի փոշին մեծապես վնասում է ջուրը: Նա նշեց, որ լվացքի փոշու մեջ 30 տոկոս ազոտ և ֆոսֆոր պարունակող նյութեր կան:

Ջավադյանի խոսքով ՝ բազմաթիվ ծառեր են կտրել, կոճղերը մնացել են ջրի տակ: Ջրի գոլորշիացումը ևս ավելացել է, գետակներից եկող ջրերը զգալիորեն պակասել են: Սրա արդյունքում ջրի մակարդակն արագ չի բարձրացել, որ վերականգնվի նորմալ վիճակը: Նա վստահեցրեց, որ խնդիրների մասին անձամբ զեկուցել է վարչապետին:

«Այդ հանձնարարականների հիման վրա մենք սկսել ենք աշխատանքներ կատարել երկու նախարարությունների հետ: Մի քանի օր առաջ երրորդ անդամ հանդիպել ենք Շրջակա միջավայրի նախարարի հետ և լուրջ միջոցառումներ մշակել»,-ասաց Ջավադյանը:

Նրա խոսքով՝ տեղադրել են մաքրման մեխանիզմներ՝ 10 նմուշ: Այդ տարածքներում ջրի ծաղկում չեն նկատել: Որոշակի նմուշներ նաև ուղարկել են փորձաքննության:

Ջավադյանը տեղեկացրեց՝ առաջարկել են տեղադրել երկու տեսակի մաքրման կայաններ, որոնք բավականին մատչելի են: Մեծ միջոցառում է ձեռնարկվում նաև ջրի տակ մնացած կոճղերը հանելու համար: Նրա խոսքով՝ նախատեսում են նաև մեկ այլ կարևոր միջոցառում, վարչապետն ընդունել է առաջարկությունը: «Նախատեսում ենք 3-4 նոր դոնոր ջրամբարներ կառուցել 2.5 տարվա ընթացքում, որ լցնենք Սևանա լիճ: Նախ՝ լցված մաքուր ջուր կունենանք, հետո էլ ջրափոխանակության ժամանակ էլ ջրանկում չի լինի»,-ասաց նա:

Հայերեն Français Русский

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը