Քաղաքականություն

Diplomatic World ամսագրում լույս է տեսել Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հոդվածը

1 րոպեի ընթերցում

 Diplomatic World ամսագրում լույս է տեսել Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Diplomatic World եվրոպական հեղինակավոր ամսագրի ընթացիկ 60-րդ համարում հրապարակվել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի՝ Armenia… Where Europe Ends or rather Starts (Հայաստան... Ուր վերջանում կամ ավելի ճիշտ՝ սկսվում է Եվրոպան) խորագրով հոդվածը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, հոդվածում դեսպան Մարգարյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի՝ առաջին քրիստոնյա պետության բազմադարյա պատմությունը, հարուստ ազգային մշակույթը, գեղատեսիլ բնաշխարհը:

ՀՀ դեսպանը պատմել է նաև մեր երկրի ներքաղաքական, հասարակական, մշակութային կյանքի վերջին զարգացումների և հեռանկարների մասին, ներկայացրել Հայաստանի տնտեսական առաջնայնությունները, տնտեսության ավանդական և նոր բնագավառները, գործարար միջավայրի և ներդրումային դաշտի հնարավորություններն, ինչպես նաև զբոսաշրջային գրավչությունը:

Դեսպանը համառոտ անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, մասնավորապես՝ Եվրոպական Միության հետ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում