Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում. Մակունց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլյան կոնվենցիան շրջանառության մեջ դրված չէ, այն կառավարությունում պաշտոնապես քննարկման դրված չէ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է շատ խորքային և մանրամասն քննարկում ծավալել խմբակցության ներսում, որից հետո փաստաթղթի առանձին դրույթների վերաբերյալ կունենա ձևավորված դիրքորոշում, կհայտնի իր տեսակետը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբակցության ասուլիսում այս մասին վստահեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` պատասխանելով լրագրողի հարցին:

« Կոնվենցիայի մասին հրապարակումներ կան, այն հանրային է, սակայն այն շրջանառության մեջ դրված չէ: Եվ չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովում դեռ պաշտոնապես շրջանառված չէ, մենք ուսումնասիրում ենք»,-ասաց Մակունցը:

Նրա խոսքով` պատգամավորներն առանձին ուսումնասիրում են: Խմբակցությունը նախատեսում է շատ խորքային և մանրամասն քննարկում ծավալել խմբակցության ներսում, որից հետո կունենան նաև ձևավորված դիրքորոշում: «Վստահեցնում եմ, որ երբ ամբողջությամբ ծանոթանանք փաթեթին, մենք ինքներս մեր նախաձեռնությամբ առանձին դրույթների վերաբերյալ կներկայացնենք մեր տեսակետը»,-նշեց Մակունցը:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու խմբակցությունը որևէ դիրքորոշում չի հայտնել դրա վերաբերյալ, ինչու են խմբակցության պատգամավորները խուսափում դիրքորոշում հայտնել` Մակունցը շեշտեց` այն պարագայում, երբ խմբակցության ներսում չի եղել քննարկում Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ, չի կարող լինել խմբակցության դիրքորոշում:

Նա նկատեց, որ առանձին պատգամավորներ լրագրողների հետ զրույցում ներկայացնում են իրենց դիրքորոշումները տվյալ փաստաթղթի վերաբերյալ: Մակունցը վստահեցրեց հարցի վերաբերյալ տեսակետ հայտնելու առնչությամբ պատգամավորների վրա որևէ ճնշման մասին խոսք լինել չի կարող, պարզապես խմբակցությունում դեռ քննարկում չի եղել:

Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է Ստամբուլյան կոնվենցիան հնարավոր շրջանառության մեջ դնելու և ընդունելու հարցը:

Հայերեն

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ