Հասարակական

Երևանում մեկնարկել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը

1 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների նստավայրում հուլիսի 11-ին մեկնարկել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավորների ընդհանուր ժողովը պետք է իր կազմից Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամ ընտրի:

11 թեկնածուներից 3-ին դատավորները կընտրեն քվեարկության օգնությամբ: ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերում ընդգրկվելու համար իրենց թեկնածություն են ներկայացրել Դավիթ Բալայանը, Անահիտ Թումանյանը, Վահե Խալաթյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Վարդուհի Հովնանյանը, Սիմիզար Հովսեփյանը, Արգիշտի Ղազարյանը, Մեսրոպ Մակյանը, Սուրեն Մնոյանը, Ռուբեն Վարդազարյանը և Ելենա Քոչարյանը:

Չի բացառվում, որ ժողովում նաև կքննարկվի Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանում իրավիճակի հետ կապված նամակը, որը նա ուղել էր դատավորների ընդհանուր ժողովին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում