Քաղաքականություն

Հակամարտությունը ռազմական լուծում չունի. Տուսկն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ հարցը

2 րոպեի ընթերցում

Հակամարտությունը ռազմական լուծում չունի. Տուսկն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ հարցը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Դոնալդ Տուսկը նշեց, որ ԵՄ-ը քաջալերված է այս տարվա զարգացումների դինամիկայով և պատրաստակամ է շեշտադրումներ անել մարդասիրական խնդիրների վրա: Եվրոպական խորհրդի նախագահը նշեց, որ իրենք կիսում են Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը շփման գծի երկայնքով վերջին զոհերի, ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների հետ կապված:

«Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն վերականգնելու այն միջավայրը, որը նպաստավոր կլինի խաղաղությանը, իրական բանակցություններին: Հակամարտությունը ռազմական լուծում չունի և այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին և սկզբունքներին: Եվրամիությունը շարունակում է լիաթոք օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և արդար ու տևական հանգուցալուծում գտնելու շեշտադրությանը՝ ելնելով Հելսինկյան հիմնարար ակտի եզրափակիչ դրույթներից: Եվրամիությունը սատարում է խաղաղության կառուցման գործողություններին, պատրաստ է սատարել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստող միջոցներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դոնալդ Տուսկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում