Հայաստանի և Իսրայելի հիմնական հարստությունը մարդկային ռեսուրսն է. ՀՀ նախագահն ընդունել է դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանինհուլիսի 9-ինհավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ):

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը:«Երկու երկրներն ունեն համագործակցության մեծ հնարավորություններ,-ասել է նախագահ Սարգսյանը:-Ժամանակն է իրականություն դարձնել այդ հնարավորությունները»:

Դեսպան Էլիավ Բելոցերկովսկին հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման շրջանում ջանք չի խնայի Իսրայելի և Հայաստանի միջև փոխգործակցությունն ընդլայնելու և երկկողմ կապերն ամրապնդելու համար:

Անդրադարձ է կատարվել հայ-իսրայելական կապերի զարգացմանը մասնավորապես նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում: Դեսպանն ասել է, որ Իսրայելը, ինչպես և Հայաստանը, ունի սակավ բնական ռեսուրսներ, և երկու երկրների հիմնական հարստությունը մարդկային ռեսուրսն է: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Իսրայելը նորարարության ու բարձր տեխնոլոգիաների հանգույց է, ինչպիսին ձգտում է դառնալ նաև Հայաստանը, ուստի երկու երկրները միմյանցից սովորելու շատ բան ունեն:

Հայերեն العربية English Français Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը