Գործարկվեց Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնած  «Ակտիվ քաղաքացի» էլեկտրոնային հարթակը 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ակտիվ քաղաքացի» (activecitizen.am) էլեկտրոնային հարթակը քաղաքացիներին հնարավորություն կտա Երևանի քաղաքապետարանի հետ կիսել իրենց գաղափարները, նոր նախագծերը, թե ինչպիսին քաղաքացիները կցանկանան տեսնել Երևանի ապագան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում հուլիսի 8-ի շնորհանդես-ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 500 միլիոն դրամ activecitizen.am էլեկտրոնային հարթակում առաջարկված գաղափարների, ծրագրերի իրականացման համար:

«Մենք ստեղծում ենք հարթակ, որտեղ մեր քաղաքացիները գրանցվելուց հետո կկարողանան քաղաքապետարան ուղղել իրենց գաղափարները, ծրագրերը և նախագծերը, մենք դրանք մշակելու և տեղադրելու ենք հարթակում: Հենց հարթակում էլ մեր քաղաքացիները կատարելու են քվեարկություն: Այն նախագծերը, որոնք առավելագույն ձայները կստանան, կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի կողմից»,- ասաց Հարությունյանը:

Քաղաքապետի տեղակալը նշեց, որ ամեն ինչ արվել է, որպեսզի հարթակը լինի առավելագույնս ընկալելի և հեշտ;

« Դա գաղափարների փոխանցման մի հարթակ է, որը բխում է ուղիղ ժողովրդավարության գաղափարից: Այն եղել է նախընտրական մեր դրույթներից մեկը»,- ասաց Հարությունյանը:

Քաղաքապետի տեղակալը հավելեց, որ նախագծի առավելագույն արժեքը կարող է լինել 30 միլիոն դրամ:

«Գրանցումը նույնպես պարզ է` այստեղ ոչ-ոք չի կարող կեղծ անունով գրանցվել: Գրանցումն իրականացվում է նույնականացման քարտի միջոցով կամ սոցիալական քարտի համարով:

Կայքում հնարավորություն են ունենալու քվեարկելու այն մարդիկ, ովքեր օրենսդրորեն սահմանված իրավունք ունեն մասնակցելու Երևանի ՏԻՄ ընտրություններին: Իսկ նախագիծ կարող է ներկայացնել ցանկացած քաղաքացի»,- նշեց Հարությունյանը:

Հարթակի ստեղծումը 2019 թ. նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ կապն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով: Շնորհիվ «Ակտիվ քաղաքացի» հարթակի՝ երևանցիները հնարավորություն ունեն քաղաքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրը՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով մայրաքաղաքի կյանքը: Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքապետարանի համար առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց:

Հայերեն Русский

Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար

Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին

ԲԸՏՄ-ն Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ուժեղացնում է վերահսկողությունը շինաշխատանքների ընթացքում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ

ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ

Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը

Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը

Եվրոպական կայունության մեխանիզմի տնօրենը ողջունել է Բուլղարիային՝ որպես նոր անդամ. BTA

Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը

Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին