Իրավունք

«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող պատգամավորի թեկնածուներից մեկը հայտնաբերվել և կալանավորվել է

1 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող պատգամավորի թեկնածուներից մեկը հայտնաբերվել և կալանավորվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հետախուզվող պատգամավորի 4 թեկնածուներից մեկը՝ Արթուր Աբրահամյանը հայտնաբերվել և կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։

Քրեական վարույթը վերաբերում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերին։

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։

Նախաքննության ընթացքում նշված անձանցից 2-ը կալանավորվել էին, իսկ 4-ի նկատմամբ կայացվել էր կալանավորման որոշում և հայտարարվել հետախուզում։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում