Իրավունք

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

2 րոպեի ընթերցում

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Լոռու մարզի դատախազությունում, Լոռու մարզպետարանի միջնորդությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում, պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտների կողմից դրանք օգտագործվում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ ընդգծելով, որ արդյունքում այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում:

«Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ միջնորդագիր է ուղարկվել Վանաձորի համայնքապետարան՝ վերոնշյալ 22 սուբյեկտների հետ կնքված վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերը խզելու նպատակով:

Միջնորդագրի արդյունքում՝ 2026 թվականի հունիսի 25-ին դադարեցվել է այգու տարածքում գտնվող՝ 150 քմ մակերեսով, 1 միլիոն 577 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի վարձակալության իրավունքը. հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը»,– ասված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել այգում գտնվող ևս 1389,7 քմ ընդհանուր մակերեսով հողատարածք, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 35 միլիոն 133 հազար դրամ է:

Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում