Պաշտոնական

Արմեն Սարգսյանը ցավակցել է Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի հարազատներին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը ցավակցել է Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագհահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Խոր ցավ ու կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով Երևան–Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին:

Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում